ՀՀ ԿԳՄՍ. «Հանրային դասերի» առաջին օրվա դասացուցակը

Պաշտոնական 19.03.2020   10:30   485

ՀՀ ԿԳՄՍ նախարար Արային Հարությունյանն իր Ֆեյսբուքյան էջում հրապարակել է «Հանրային դասերի» առաջին օրվա դասացուցակը: Նախարարը նշել է youtube-ի էջի հասցեն եւ այն դասաժամերն ու առարկաները, որոնք մատուցվելու են աշակերտներին:

«Հանրային դասից» հետո դասերը կշարունակվեն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերում և հասանելի կլինեն https://www.youtube.com/user/armeduchannel էջում, , գրել է Արայիկ Հարությունյանը։

Մարտի 19-ի դասացուցակը՝

  1. 11։00 – Հայոց լեզու, թեմա՝ «Բառարանագրություն» (10-րդ դասարան)
  2. 11։45 - Հայ գրականություն, թեմա՝ Շիրվանզադեի «Քաոսը» (10-րդ դասարան)
  3. 12։30 – Մաթեմատիկա, թեմա՝ «Թվի մասը գտնելը» (4-րդ դասարան)
  4. 13։15 – Մայրենի, թեմա՝ «Կռունկը» (2-րդ դասարան)
  5. 14։00-ից – Կենսաբանություն, թեմա՝ «Միջատների դերը բնության մեջ և մարդու կյանքում» (7-րդ դասարան)
  6. 14։30 – Կենսաբանություն, թեմա՝ «Մարսողությունը մարսողական ուղու տարբեր բաժիններում» (8-րդ դասարան):
 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Արային Հարությունյան, ԿԳՄՍ, դասացուցակ

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon