ՀՀ ՄԻՊ  Արման Թաթոյանի ասուլիսը

Պաշտոնական 13.07.2021   12:00   79

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր հրավիրած ասուլիսի ժամանակ հայտարարեց` պետությունը պարտավոր է պաշտպանել իր քաղաքացու իրավունքները, սակայն Հայաստանի պետական համակարգում այդ պաշտպանվածությունը բացարձակ անկազմակերպ է արվում։

«Մի օրինակ բերեմ պետական կառույցների վնասող աշխատանքից։ Գիտեք, որ հուլիսի 5-ին Գեղարքունիքում փոխհրաձգություն էր տեղի ունեցել ադրբեջանցիների ու մեր զինվորականների միջև, այդ ամենը տեղի էր ունեցել Հայաստանի սուվերեն տարածքում, մեր զինծառայողներից մեկն էլ վիրավորվել էր։ Այդ ամենից հետո լրագրողներից մեկի հարցին (որը, կարծում եմ, ուղղորդված էր), թե ադրբեջանցիները չե՞ն խանգարում գյուղացիների առօրյային, Վերին Շորժայի համայնքապետը ասում է` ոչ, մեր գյուղացիները էդ կողմ չեն էլ գնում։ Այսինքն` սրանից հետո ինչքան ուզում է ես գնամ միջազգային ատյաններ, ցույց տամ, որ ադրբեջանցիները մեր սուվերեն տարածքում են, նրանք կարող են մեջբերել տեղի պաշտոնյայի այս խոսքը։ Դե իհարկե, գյուղացիները այդ կողմ չեն գնում` ադրբեջանցիներն են այդտեղ, իրենք ո՞ւր գնան», – ասաց Թաթոյանը։

«Ադրբեջանցիները հատուկ փոխել են հունը Զվարագետ վտակի, այն այլևս չի միանում Մեղրի գետին, այդ իսկ պատճառով օգոստոսից սկսած՝ Նռնաձոր, Շվանիձոր, Ալվանք գյուղերում լրջագույն խնդիրներ են առաջանում՝ կապված խմելու և ոռոգման ջրի հասանելիության հետ»,- հայտարարեց Թաթոյանը։

ՄԻՊ-ը հավելեց, որ Հայաստանը ՄԱԿ-ում, ԵԽ-ում և այլ միջազգային կառույցներում այդ հարցերը բարձրացնելու հնարավորություններ կան:

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Արման Թաթոյան, ասուլիս

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon