ՀՀԿ-ն չի մասնակցի հանրաքվեի քարոզարշավին, ՀՅԴ-ն բոյկոտելու կոչ է անում

Քաղաքական 14.02.2020   12:00   360

Հայաստանի Հանրապետական կուսակցությունը (ՀՀԿ) և Հայ Յեղափոխական Դաշնակցությունը (ՀՅԴ) իրենց դիրքորոշումն են հայտնել ապրիլի 5-ին նախատեսված սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի  վերաբերյալ:

ՀՀԿ-ն  հայտարարել է, որ որևէ ձևով չի մասնակցելու սահմանադրական փոփոխությունների քարոզարշավին: ՀՀԿ-ն պնդում է, որ հանրաքվեն նախաձեռնելու գործընթացը իր բովանդակությամբ և ընթացակարգով կոպտորեն հակասում է ՀՀ Սահմանադրությանը և «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքին, իսկ հարցի քաղաքական ենթատեքստը որևէ աղերս չունի իրավական պետություն կառուցելու և ժողովրդավարությունն ամրապնդելու ուղենիշների հետ:

ՀՅԴ-ն իր հերթին կոչ է արել անտեսել ապրիլի 5-ին նախաձեռնած հանրաքվեն և դիմել է քաղաքական կուսակցություններին, քաղաքացիական հասարակությանը միավորել իրենց ջանքերը՝ բացառելու «Այո»-ն:

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         ՀՀԿ, ՀՅԴ, ՍԴ, հանրաքվե

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon