«  Մայիս 2019  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031

Яндекс.Метрика

Հաղթանակած նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն Արցախից հրավեր չի ստացել

Հաղթանակած նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն Արցախից հրավեր չի ստացել

Արցախում մայիսի 9-ի եռատոնի ( Մեծ հայրենականում հաղթանակի, Շուշիի ազատագրման և Արցախի բանակի ստեղծման օրը) միջոցառումներին մասնակցելու հրավեր ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը չի ստացել: Այս մասին armtimes-ի  հարցին ի պատասխան ասել է ՀԱԿ մամուլի խոսնակ Արման Մուսինյանը:

Հայտնի է, որ տոնի առթիվ Սերժ Սարգսյանը մեկնելու է Արցախ:Արցախ է հրավիրվել նաև ՀՀ նախկին փոխվարչապետ, Մարտի 1-ի գործով մեղադրյալ Արմեն Գևորգյանը. դատարանը  թույլատրել է նրան մեկնել Արցախ:

Նշենք, որ մայիսի 9-ին Արցախ է մեկնելու նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Հիշեցնենք, որ երեկ ԱՀ նախագահ Բակո Սահակյանը և երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանը դիմել էին Հայաստանի գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ խնդրելով մայիսի 9-ին ընդառաջ փոխել ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը:

Նախագահների այդ խնդրագիրը  մերժվել է: