«  Նոյեմբեր 2018  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930

Яндекс.Метрика

Փաշինյանը միակ ղեկավարը չէ, որի որդին ծառայել է բանակում

Փաշինյանը միակ ղեկավարը չէ, որի որդին ծառայել է բանակում

Նախընտրական քարոզարշավն արդեն սկսվել է։ Ազգային ժողով անցնելու համար պայքարում են 11 քաղաքական ուժեր։ Քաղաքական պայքարում առաջատարը «Իմ քայլը» դաշինքն է, որի առաջնորդ Նիկոլ Փաշինյանը երեկ՝ նոյեմբերի 27-ին, Ալավերդիում ուշագրավ հայտարարություն արեց։ Մասնավորապես, նա ասաց, որ ինքը ՀՀ միակ ղեկավարն է, ում որդին ծառայում է բանակում, և այն էլ՝ Արցախում։

«Էդ ո՞ր խելոքն է մտածել, որ ես իմ որդուն ուղարկել եմ Ղարաբաղ ծառայելու, որ Ղարաբաղը հանձնեմ: Նույնիսկ Ղարաբաղի ղեկավարների երեխաները Ղարաբաղում չեն ծառայել և ընդհանրապես բանակում չեն ծառայել․․․» ,-  նաև նշել է Փաշինյանը։

Այս հայտարարությունը, սակայն, միանշանակ չընդունվեց հանրության կողմից, գրում է fip.am-ը:

Արցախի նախագահ Բակո Սահակյանի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը, մասնավորապես,  այս առիթով հանդես եկավ մեկնաբանությամբ և նշեց, որ Փաշինյանը պետք է պարզաբանի, թե կոնկրետ որ ղեկավարի մասին է խոսքը: Ըստ Դավիթ Բաբայանի, Արցախի գործող նախագահ Բակո Սահակյանի որդին ծառայել է բանակում, նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի որդին ևս ծառայել է։ Պարտադիր զինվորական ծառայություն են անցել նաև Պաշտպանության բանակի հրամանատարի 2 որդիները, և Փաշինյանը պետք է պարզաբանի, թե կոնկրետ որ ղեկավարի մասին է եղել այդ խոսքը։

Բանակում ծառայել են նաև Լևոն Տեր-Պետրոսյանի որդին՝ Դավիթ Տեր-Պետրոսյանը, և Ռոբերտ Քոչարյանի երկու որդիները:

Factor.am-ի՝ ՊՆ ուղարկված հարցման պատասխանում նշված է, որ բանակում ծառայել է նաև ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի պատգամավոր որդին՝ Արգամ Աբրահամյանը:

Հավելենք նաև, որ պարտադիր զինվորական ծառայություն չեն անցել ՀՀ նախկին վարչապետ, ապա նաև Աժ պատգամավոր Խոսրով Հարությունյանի որդին՝  Արտաքին գործերի փոխնախարար Ռոբերտ Հարությունյանը, ինչպես նաև նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի որդի Տիգրան Կարապետյանը, եզրափակում է fip.am-ը: