«  Մարտ 2020  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Яндекс.Метрика

Հնդկաստանը ռադիոտեղորոշիչ չորս ռադար կմատակարարի Հայաստանին

Հնդկաստանը ռադիոտեղորոշիչ չորս ռադար կմատակարարի Հայաստանին

Հնդկաստանը Հայաստան՝  ռադիոտեղորոշիչ սարքեր կմատակարարի: Այս նպատակով 40 միլիոն դոլար արժեքով համաձայնագիր է կնքվել, հաղորդում է հնդկական Timesnow.com կայքը։ 

Ըստ կողմերի միջև կնքված համաձայնագրի՝ 4 Swathi ռադարների (ռադիոտեղորոշիչ) մատակարարում է նախատեսվում. դրանք ապահովում են թշնամու զենքի արագ, ավտոմատ, ինչպես նաև ճշգրիտ հայտնաբերումը  50 կմ հեռավորության վրա՝ անկախ այն հանգամանքից, թե դրանք ինչ տեսակի են՝  ականանետներ,արկեր թե հրթիռներ են: Ռադիոտեղորոշիչը կարող է միաժամանակ հաղթահարել տարբեր հատվածներում զենքի տարբեր տեսակներից արձակված մի քանի արկեր: 

Ըստ աղբյուրի՝ ռադարների գործարքի համար պայքարում էին նաև Ռուսաստանն ու Լեհաստանը։