Հոկտեմբեր ամսվա եղանակային կանխատեսումը

Տեղեկատու 04.10.2021   18:00   1834

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացնում է հոկտեմբեր ամսվա կլիմայական բնութագիրը և եղանակային կանխատեսումը․ Աշնան առաջին նշանները հանդիսանում են հողի մակերևույթին դիտվող ցրտահարությունները:

Ցրտահարություններ հողի մակերևույթին տարածքի մեծ մասում հնարավոր են արդեն ամսվա սկզբին, իսկ օդում` ամսվա վերջին: Հատկապես վտանգավոր են վաղ ցրտահարությունները տաք շրջանների համար, որտեղ ջերմաստիճանային ֆոնը դեռևս բարձր է:

  • Երևանում օդի միջին ամսական ջերմաստիճանը կանխատեսվում է +12...+13C:
  • Արարատի, Արմավիրի մարզերում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռնային շրջաններում օդի միջին ամսական ջերմաստիճանը կանխատեսվում է +12...+14C:
  • Շիրակի և Գեղարքունիքի մարզերում, Արագածոտնի և Կոտայքի լեռնային շրջաններում՝ +6...+8C:
  • Լոռու մարզում՝ +8...+10C, Տավուշի մարզում՝ +9...+12C:
  • Վայոց Ձորի նախալեռնային շրջաններում օդի միջին տարեկան ջերմաստիճանը կանխատեսվում է +12...+14C, լեռնային շրջաններում` +6...+8C:
  • Սյունիքի հովտային շրջաններում +13...+15C, նախալեռնային շրջաններում` +8...+10C:
 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ


 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon