Հովհաննես Հարությունյանը՝ Շիրակի մարզպետ
Կառավարության այսօրվա որոշմամբ ՀՀ առողջապահության նախկին փոխնախարար Հովհաննես Հարությունյանը նշանակվել է Շիրակի մարզպետ։
Նշենք, որ Հարությունյանը մի քանի տարի որպես բժիշկ-վիրաբույժ աշխատել է Մոսկվայում: Ղեկավարել է Շիրակի մարզի «Բեռլին պոլիկլինիկան», իսկ 2018 թվականին նշանակվել է ՀՀ ԱՆ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի տնօրենի տեղակալ՝ պոլիկլինիկական ծառայության գծով: Զբաղեցրել է առողջապահության նախարարի խորհրդականի, ապա՝ տեղակալի պաշտոնները:
Հիշեցնենք, որ հունվարի 15-ին հայտնի դարձավ, որ Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանն աշխատանքից ազատման դիմում է գրել։