Հովհաննես Հովհաննիսյանը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանում Հնդկաստանի դեսպանի հետ

Պաշտոնական 25.10.2019   20:30   339

Այսօր պաշտոնական նամակ եմ ուղարկել Հայաստանում Հնդկաստանի դեսպան պրն. Դեւալին, ինչպես նաև հեռախոսազրույց ունեցել նրա հետ՝ իբրև ՀՀ ԱԺ հայ֊հնդկական բարեկամական խմբի ղեկավար։

Նամակում իմ ափսոսանքն եմ հայտնել ՀՀ կառավարության հոկտեմբերի 24֊ի նիստում Քաղաքաշինության կոմիտեի ղեկավար պրն. Վերմիշյանի արտահայտած մտքերի վերաբերյալ եւ վերահաստատել մեր պատրաստակամությունը հայ-հնդկական բարեկամության խորացման և ամրապնդման հետագա ջանքերի ուղղությամբ:

ԱԺ պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյան

Հիշեցնենք, կառավարության  հոկտեմբերի 24-ի նիստում տիեզերական գործունեության համար հարկային արտոնություններ նախատեսելու վերաբերյալ քննարկման ժամանակ քաղաքաշինության կոմիտեի ղեկավար Վահագն Վերմիշյանն ասաց.

«Մենք պետք է հարց տանք՝ ում համար ենք էս երկիրը ուզում՝ հնդիկների՞, պակիստանցիների՞, թե՞ ինտելեկտուալ մարդկանց համար, որոնց ուզում ենք ներգրավել»։

«Պարո՛ն Վերմիշյան, կներեք, բայց կոռեկտ արտահայտություն չեք անում»,- նրան ընդմիջեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Կներեք … այսինքն՝ ցածր կրթական ցենզ ունեցող մարդկա՞նց, թե՞ ինտելեկտուալների համար»,- փորձեց իր ասելիքն ուղղել Վահագն Վերմիշյանը։

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         դեսպան, Վահագն Վերմիշյան, Հովհաննես Հովհաննիսյան, Հայաստան-Հնդկաստան

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon