Հուլիսի 21-ին սպասվում է անոմալ բարձր ջերմային ֆոն

Տեղեկատու 21.07.2020   09:30   288

ՈւՇԱԴՐՈւԹՅՈւՆ

Հուլիսի 21-ին Արարատի և Արմավիրի մարզերում, Արագածոտնի նախալեռներում, Սյունիքի հովիտներում և Երևանում սպասվում է անոմալ բարձր ջերմային ֆոն, ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կհասնի +39…+41 աստիճանի։ Հանրապետության հովտային և նախալեռնային գոտիներում սպասվում է նաև բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։
 
Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը սպասվում է նորմայից բարձր: Խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 17:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից:

Հանրապետության տարածքում՝

Հայաստանի առանձին հատվածներում հուլիսի 21-ին ցերեկը սպասվում է անձրև և ամպրոպ: Ամպրոպի ժամանակ հարավ-արևմտյան քամու ուժգնացում՝  մինչև 20-25 մ/վ արագությամբ: Առանձին վայրերում կտեղա կարկուտ:

Երևանում՝

Հուլիսի 21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Մայրաքաղաքում ցերեկը կդիտվի +38 +40 աստիճան:

Մարզերում՝

Շիրակում գիշերը՝ +15 +20, ցերեկը՝ +27 +30,

Կոտայքի լեռներում գիշերը՝ +15 +20, ցերեկը՝ +27 +32,

Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +22 +24, ցերեկը՝ +34 +37,

Սեւանա լճի ավազանում գիշերը՝ +15 +20, ցերեկը՝ +27 +32,

Լոռիում գիշերը՝ +17 +21, ցերեկը՝ +27 +31,

Տավուշում գիշերը՝ +21 +25, ցերեկը՝ +30 +35,

Արագածոտնի լեռներում գիշերը՝ +15 +20, ցերեկը՝ +27 +32,

Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ +23 +26, ցերեկը՝ +36 +39,

Արարատում գիշերը՝ +23 +28, ցերեկը՝ +38 +41,

Արմավիրում գիշերը՝ +23 +28, ցերեկը՝ +38 +40,

Վայոց ձորի լեռներում գիշերը՝ +15 +20, ցերեկը՝ +27 +32,

Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ +23 +28, ցերեկը՝ +38 +41,

Սյունիքի հովիտներում գիշերը՝ +24 +29, ցերեկը՝ +38 +41,

Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +15 +20, ցերեկը՝ +30 +34,

Լեռնային Ղարաբաղում գիշերը՝ +15 +20, ցերեկը՝ +30 +34 (հովիտներում գիշերը՝ +24 +29, ցերեկը՝ +38 +41):

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ


 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon