Հուլիսի 3-ին, 6-ին և 8-ին կիրականացվի Մոսկվա-Երևան չարտերային չվերթ

Պաշտոնական 03.07.2020   10:29   410

ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը հայտնում է, որ հուլիսի 3-ին, 6-ին և 8-ին «Դոմոդեդովո» օդանավակայանից «Ռեդ Վինգս» ընկերությունը կիրականացնի Մոսկվա-Երևան հերթական չարտերային չվերթները (ժամը՝ 18։00-ին)։

«Այս չվերթիների տոմսերը դեսպանությունում 3770-ից մինչև 4279-ը համարի ներքո գրանցված քաղաքացիները կարող են ձեռք բերել «Դոմոդեդովո» օդանավակայանի N 94 տոմսարկղից»

  • հուլիսի 3-ին (ժամը՝ 10:00-ից մինչև 21:00-ն),
  • հուլիսի 4-ին, 5-ին և 6-ին (ժամը՝ 10։00-ից մինչև 21։00-ն)։

Տոմսերն անհրաժեշտ է ձեռք բերել մինչև հուլիսի 7-ը (ժամը՝ 11։00-ն)։

Ավիատոմսի արժեքը 13 000 ռուբլի է։ Ուղեբեռը՝ 23 կգ (մեկ կտոր), ձեռքի ուղեբեռը՝ 8 կգ (մեկ կտոր)։

Մինչև երկու տարեկան երեխաների տոմսերն անվճար են (առանց ուղեբեռի)։

Հաշվառումը վերոնշյալ օրերին կմեկնարկի ժամը՝ 15։00-ին (հաշվառման սեղաններ՝ 23-33)»,- գրված է հայտարարությունում։

Թարմացված

 Հայաստանում Ռուսաստանի դեսպանատունը տեղեկացնում է, որ հուլիսի 03-ին նախատեսված Երևան-Մոսկվա չվերթն անորոշ ժամանակով հատաձգվել է:
Նոր չարտերային չվերթով Հայաստան են վերադարձել 248 քաղաքացի: «Մեկնելու նոր ամսաթվի և ժամի մասին մենք կտեղեկացնենք»,- նշված է հաղորդագրության մեջ:

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Մոսկվա-Երևան, «Դոմոդեդովո»

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon