ՀՔԱՎ. Զորակոչիկներն ստիպված են զինկոմիսարիատ հասնել տաքսիներով, որոնք թանկ արժեն

Հասարակություն 14.05.2020   14:00   833

ՀՔԱՎ-ը ահազանգ է ստացել զորակոչիկի հարազատից։ Երևանի մոտակայքում գտնվող բնակավայրի բնակիչ զորակոչիկը ստիպված է արտակարգ դրության պայմաններում, երբ հանրային տրանսպորտը չի գործում, անձնական միջոցներով օգտվել տաքսի ծառայություններից՝ գրանցման վայրի՝ Երևանում գտնվող զինկոմիսարիատ  ներկայանալու համար։ 

Չներկայանալ չի կարող, բայց տաքսի ծառայություններին վճարել ևս չի կարող։ Ահազանգողը հայտնել է, որ միայն միակողմանի երթը 3000-4000 դրամ է կազմում, եթե դրան էլ հավելենք այլ բուժհաստատություններ ուղեգրվելը, ստացվում է, որ զորակոչիկն ստիպված է վճարել մեծ գումար  բուժզննության անցնելու համար: 

Ավելի վաղ հայտնել էինք, որ ահազանգեր ենք ստացել Աբովյանի զինկոմիսարիատում կորոնավիրուսային վարակի տարածումը կանխելու նպատակով սահմանված համավարակի կանխման համար անվտանգության կանոնները չպահպանելու մասին։ 

Եթե զորակոչի գործընթացում խախտվում են ձեր իրավունքները, դիմեք ՀՔԱՎ՝ հետևյալ կոնտակտներով․

Զորակոչիկների, զինծառայողների իրավունքների հարցերով
Արմինե Սադիկյան
Հեռախոս՝ 093339441 (նաև viber)
asadikyan@hcav.am

ՀՔԱՎ

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         զինկոմիսարիատներ, ՀԽԱՎ, կորոնավիրուս, զորակոչիկներ, տաքսի

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon