«  Հունվար 2019  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031

Яндекс.Метрика

ՀՔԾ. Չեմ կարծում,որ Բալասանյանն այն անձն է,որը կարող է անձանց արարքներին իրավական գնահատական տալ

ՀՔԾ. Չեմ կարծում,որ Բալասանյանն այն անձն է,որը կարող է անձանց արարքներին իրավական գնահատական տալ

Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանին հրավիրում է «Մարտի 1-ի» գործը քննարկել իրավաբանական տեսանկյունից։

«Եթե ամոթանք է տվել, թողնում եմ իր խղճին, բայց եթե լուրջ իրավաբան է, ես հրավիրում եմ գա, նստենք, քննարկենք իրավաբանական տեսանկյունից»,– այսօր՝ հունվարի 28-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Սասուն Խաչատրյանը՝ արձագանքելով Վիտալի Բալասանյանի այն դիտարկմանը, թե ամոթալի է ՀՔԾ պետի հայտարարությունը, որ ժամկետային զինծառայող Տիգրան Աբրահամյանը սպանվել է հատուկ ջոկատայինների կողմից՝ արտակարգ դրություն մտցնելու նպատալով։

«Ինչ վերաբերում է արարքների իրավաբանական գնահատականներին, չեմ կարծում, որ Վիտալի Բալասանյանն այն անձն է, որ կարող է իրավական գնահատական տալ անձանց արարքներին»,– նշեց Սասուն Խաչատրյան։