ՀՔԿ. Ծովագյուղի միջադեպի գործով կա 1 ձերբակալված

Պաշտոնական 26.09.2020   16:00   125

Ծովագյուղում տեղի ունեցած միջադեպի առիթով հարուցված քրեական գործով կա մեկ ձերբակալված անձ: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց ՀՀ քննչական կոմիտեի խոսնակ Ռիմա Եգանյանը:

Հարցին՝ արդյոք ձերբակալված անձը Ծովագյուղ համայնքի ղեկավարն է, Ռիմա Եգանյանը բացասական պատասխան տվեց: 

Մի խումբ անձանց կողմից իշխանության ներկայացուցիչներին դիմադրություն ցույց տալով զուգորդված խուլիգանություն կատարելու, իշխանության ներկայացուցիչների նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունն անցկացվում է ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում:

Հիշեցնենք՝ 2020թ. սեպտեմբերի 24-ին ծեծկռտուք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ծովագյուղում 40-ից ավելի գյուղացիներ հարձակվել են «Գազպրոմ Արմենիա» Գեղարքունիքի մարզային վարչության աշխատակիցերիվ վրա, քարերով. փայտերով ծեծի են ենթարկել «Գազպրոմ»-ի աշխատակիցներին, կոտրել նրանց ծառայողական ավտոմեքենան։

Այնուհետև դեպքի վայր են ժամանել ոստիկանության Սևանի և Գավառի բաժինների ծառայողները, սակայն գյուղացիները  ոստիկաններին տեսնելով այս անգամ հարձակվել են ոստիկանների վրա։

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         ծեծ, ՀՔԿ, ոստիկանապետ, Ծովագյուղ, Գավառ

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon