«  Հունվար 2019  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031

Яндекс.Метрика

«Հրաժարվում է ՀՀ քաղաքացի լինելուց». հայրը երեխաների հետ քայլում է դեպի Վրաստանի սահման. «Ա1+»

«Հրաժարվում է ՀՀ քաղաքացի լինելուց». հայրը երեխաների հետ քայլում է դեպի Վրաստանի սահման. «Ա1+»

ՀՀ քաղաքացի Սողոմոն Ղազարյանն այսօր զանգահարելով «Ա1+»՝ տեղեկացրեց, որ երկու երեխաների հետ Աշտարակի խճուղով քայլում է դեպի Վրաստանի սահման:

«Ես հրաժարվում եմ Հայաստանի Հանրապետության քաղաքացի լինելուց»,- ասաց Ղազարյանը:

Դեպի Վրաստանի սահման քայլելը Ղազարյանը պայմանավորում է այն հանգամանքով, որ 4 տարի է, ինչ նպաստ չի ստանում՝ լինելով սոցիալական ծանր պայմաններւմ և ունենալով երկու անչափահաս երեխա:

Ի դեպ երեխաները միակողմանի ծնողազուրկ են. մեկի մայրը մահացել է, իսկ մյուսինը՝ երեխային թողնելով մանկատանը՝ հեռացել է:

Նշենք, որ հունվարի 8-ին Սողոմոն Ղազարյանը, ի նշան բողոքի, նախագահական նստավայրի դիմաց հացադուլ և ջրադուլ էր հայտարարել: Իսկ հունվարի 10-ին գալով կառավարության շենքի դիմաց՝ հանդիպում էր խնդրել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:

Ավելին՝ սկզբնաղբյուրում