«  Նոյեմբեր 2019  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930

Яндекс.Метрика

Հրանտ Տէր-Աբրահամեան. Իշխանական թիմի իմ ընկերներին

Հրանտ Տէր-Աբրահամեան. Իշխանական թիմի իմ ընկերներին

Մի խոսք ունեմ, «իլթիմազով, ականջ արա, աչքի լուս»՝ իշխանական թիմի իմ ընկերներին:

Մի պարզ ուղեցույց կա, մի պարզ չափարոշիչ ձեր բոլոր գործողությունների, քայլերի, տեսակետների համար:

Այն է՝ դուք հայ ժողովորդի 80 տոկոսի ընտրյալներն են, հայ ժողովորդի 80 տոկոսն եք ներկայացնում:

Դուք չեք ներկայացում ինքներդ ձեզ՝ ձեր կարծիքները, ձեր ճաշակները, ձեր տեսակետները:

Դուք պարտավոր չեք այս աշխարհում ոչ մեկին՝ ռուսին, թուրքին, ամերիկացուն, վրացուն, նույնիսկ՝ Պապուա Նոր Գվինաեային:

Դուք պարտավոր չեք նաև ինչ որ վերացական ճիշտ ու սխալին:

Դուք ներկայացնում եք, պարտավոր եք և ուժեղ եք միայն հայ ժողովորդին, նրա մեծամասնության շահերին, ձգտումներին, պատկերացումներին:

Այդ մի ճանապարհը կա, մնացած բոլոր ճանապարհները փակուղի են և գայթակղություն: Եթե սա չհասկանաք՝ ուրիշ ոչինչ չեք հասկանա:

Դուք ուժեղ եք սրանով ու միայն սրանով: Մնացած ամենով՝ դուք սովորական մահկանացու եք՝ անզոր աշխարհի ամեն ինչի դեմ: Դուք պատասխանատու եք միայն էս ժողովորդի պատմության առաջ, էս ժողովորդի պատմության «դերասաններն եք» ու դատվելու եք էս ժողովորդի պատմության առաջ:

Մնացածը՝ պատրանք է, ժամանակավոր է, այսրոպեական է, թեև պահի տակ կարող է թվալ շատ զորեղ, ուժեղ: Միշտ էլ թվում է:

Իհարկե քաղաքական ուժը մենակ արտահայտող չի, նաև՝ առաջնորդող է: Բայց մի «խորամանկություն» կա: Առաջնորդում է նա է, երբ դու կարողանում ես լավագույնս բացահայտել, իմաստավորել, կազմակարպել տվյալ ժողովորդի բնազդը, զգացողությունը, դարձնել այն բանականություն:

Կեղծ առաջնորդումը նա է, որ դու քեզ դնում ես «իմաստուն Պետրոսի» տեղ՝ «անգրագետ Պողոսի» նկատմամբ:

Նույնիսկ հեռավոր հուշ չի մնա նրա մասին, ով տրվի վերջին գայթակղությանը: Վստահ եմ՝ հասկանալի է, ինչի մասին եմ խոսում: Կոնկրետ թեմաները չեն նույնիսկ կարևոր՝ մոտեցումը:

Ու երրորդ ճանապարհ այստեղ չկա:

Հրանտ Տէր-Աբրահամեան