Հրայր Թովմասյանն ու ՍԴ երեք դատավորներ կփոխարինվեն

Կարևոր 22.06.2020   20:15   1053

ԱԺ-ն 89 կողմ ձայնով արտահերթ նիստում ընդունեց ՀՀ Սահմանադրության փոփոխությունների «Իմ քայլը»  խմբակցության հեղինակած նախագիծը:

Ընդունված նախագծով փոփոխություններ են կիրականացվում 2015 թվականի դեկտեմբերի 6-ի փոփոխություններով ընդունված 213-րդ հոդվածում, որով կարգավորվում է Սահմանադրական դատարանի անդամների (դատավորների) և նախագահի պաշտոնավարումը:

Նոր օրենքով պաշտոնանկ կարվեն մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված այն դատավորներին, որոնց պաշտոնավարման 12 տարին լրացել է։ Իսկ այն անդամները, ում պաշտոնավարման 12 տարին չի լրացել, կշարունակեն աշխատել ՍԴ անդամի կարգավիճակում՝ մինչև 12 տարին լրանալը: Թափուր մնացած տեղերը կլրացվեն 2-ամսյա ժամկետում:

Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնավարումը ևս կդադարեցնվի, ու պաշտոնը թափուր մնալուց հետո կընտրել նոր նախագահ:

Այսպիսով, Սահմանադրության 213-րդ հոդվածի փոխոխություններն ուժի մեջ մտնելու պահից Հրայր Թովմասյանը կդադարի պաշտոնավարել որպես բարձր դատարանի նախագահ, բայց կմնա ՍԴ անդամ։ 12 տարուց ավելի պաշտոնավարած ՍԴ երեք անդամները՝ Հրանտ Նազարյանը, Ֆելիքս Թոխյանը և Ալվինա Գյուլումյանը կուղարկվեն թոշակի։

Նոր օրենքը ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակումից մեկ օր անց, երբ ԱԺ նախագահը կհրապարակի այն: 

Նշենք, որ«Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցություններն ի սկզբանե արտահերթ նիստն չեն մասնակցում:

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         ԱԺ, ՍԴ, Հրայր Թովմասյան, սահմանադրական փոփոխություններ

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon