«  Հունիս 2019  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930

Яндекс.Метрика

Հրազդան գետն աղտոտող ռեստորանները կպատժվեն

Հրազդան գետն աղտոտող ռեստորանները կպատժվեն

Երեւանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետ Խաչիկ Հակոբյանը Հրազդան գետի աղտոտման պատճառների ու հետեւանքների մասին խոսելիս ասել է, որ Հրազդանը Երեւան է հասնում արդեն իսկ որոշակիորեն աղտոտված,գրում է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը:

 Ի հավելումն դրա՝ Հրազդանի կիրճում տեղակայված գործող ռեստորանային եւ ժամանցի այլ վայրերը նպաստում են գետի ավելի աղտոտմանը:

Ռեստորանային համալիրների մեծ մասը չունի կեղտաջրերի հեռացման համակարգ: Հակոբյանն ասել է, որ մինչեւ 2025թ. բոլոր մասնավոր ընկերությունները պարտադիր պետք է ունենան միացումներ մաքրման կայաններին: Համայնքներն էլ պարտավոր են կանոնակարգել դա մինչեւ 2030թ.`  կա՛մ ունենալ սեփական կայաններ, կա՛մ միացում այլ կետում գործող մաքրման կայանի:

«Օրենքով սահմանված պարտավորություն է, չկատարելու դեպքում կլինեն օրենքով սահմանված տույժեր, տուգանքներ, մասնավորների դեպքում նաեւ գործունեության դադարեցում»,-ընդգծել է Հակոբյանը։