Հրդեհ Խոսրովի պետական արգելոցում

Տեղեկատու 01.07.2021   10:33   71

Արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ հունիսի 30-ին, ժամը 18։51-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Խոսրովի պետական արգելոցի «Ջղնգյոլ» կոչվող հատվածում հրդեհ է բռնկվել։

Ըստ նախարարության՝ հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են 81 փրկարար և «Խոսրովի անտառ» պետական արգելոց ՊՈԱԿ-ից 40 աշխատակից։

Այրվում են մոտ 7 հազար քմ խոտածածկույթ, տորֆաշերտ և գիհու ծառեր:

Դեպքի վայրում են ԱԻՆ ՓԾ տնօրեն փ/ծ գնդապետ Արմեն Գասպարյանը և ՓԾ տնօրենի տեղակալ փ/ծ գնդապետ Հովհաննես Եմիշյանը։

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Խոսրովի արգելոց, հրդեհ, ԱԻՆ

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon