«  Մարտ 2019  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Яндекс.Метрика

«Իմ քայլի» պատգամավոր. «Համանախագահների հայտարարությունը և՛ մտահոգիչ է, և՛ մտահոգիչ չէ»

«Իմ քայլի» պատգամավոր. «Համանախագահների հայտարարությունը և՛ մտահոգիչ է, և՛ մտահոգիչ չէ»

Պետք չի ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարությունից փորձել ներկայացնել հեղափոխական բնույթի հայտարարություն, դա դիվանագիտական աշխարհին բնորոշ հայտարարություն է, այսօր  խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը: 

«Այդ հայտարարության մեջ որևէ դրույթ չի խոչընդոտում Արցախի բնակչության իրավունքների պաշտպանությանը: Հայտարարությունը և՛ մտահոգիչ է, և՛ մտահոգիչ չէ: Մտահոգիչ է, որովհետև լրացուցիչ ներքաղաքական լարվածություն է ստեղծել, և մտահոգիչ չէ, որովհետև Մինսկի խումբը խոսում է և աշխատանքները շարունակվում են»,- ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավորը: 

Հիշեցնենք, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները երեկ  հայտարարություն են տարածել Ադրբեջանի նախագահի և Հայաստանի վարչապետի սպասվող հանդիպման մասին:

Պաշտոնական Բաքուն ողջունում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը, որն ազդակ է Հայաստանի համար։ Այդ մասին հայտնում է «Թուրան» գործակալությունը՝ վկայակոչելով Ադրբեջանի արտգործնախարարության մամուլի խոսնակի պաշտոնական մեկնաբանությունը:

Տեսանյութը՝ ԱՅՍՏԵՂ

Այսօր  խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ԲՀԿ խմբակցության պատգամավորները հայտարարեցին, որ համանախագահների հայտարարության մեջ մտահոգիչ կետեր կան: