Ինչ նորություններ կան պատվաստանյութի ստեղծման հետ կապված

Պաշտոնական 02.07.2020   12:11   444

Աշխարհում արդեն 100-ից ավելի թեկնածու պատվաստանյուեր կան, որոնք հավակնում են դառնալ վերջնական արդյունք, սակայն որոնցից մտ 20-ը ավելի հավանական են, որ կդառնան: Այս մասին, այսօր՝ հուկլիսի 2-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

«Պատվաստանյութերը 3 փուլով են հետազոտվում շատ քիչ թվով անձանց վրա, հետո մի քանի հարյուրի, ապա նաեւ տասնյակ հազարների: Այդ փորձարկումները ցույց են տալիս, որ ամենայն հավանմականությամբ լինելու են պատվաստանյութեր եւ լինելու են մի քանիսը:

Մենք հիմա բանակցություններ ենք վարում մի քանի ուղղություններով: Առաջինը ուղիղ արտադրողներն են, ես անձամբ եմ այդ բանակցությունները վարում: Երեկ խոսել եմ «Մոդեռնա» ընկերության կոմերցիոն տնօրենի հետ, որը մեր հայրենակիցը Նուբար Աֆեյանի հետ փոխկապակցված ընկերություն է: Այդ պատվաստանյութը ամենահավանական թեկնածուներից մեկն է: Նաեւ բանակցում ենք ԱՀԿ-ի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի  պլատֆորմների հետ, որ փորձելու են հավաքական գնումներ իրականացնել:

Այստեղ ամենամեծ վտանգն այն է, որ կարող են լինել երկրներ, որոնք միանգամից մեծ քանակի պատվաստանյութ կգնեն եւ մյուս երկրներին դա հասնի շատ ուշ: Ասենք, որոշ երկրների պատգաստանյութը հասնի 2021-ի սկզբին, իսկ մյուս երկրներին հասնի դրանից մեկ տարի հետո: Դրա համար շատ կարեւոր է բանակցությունները վարել հենց այսօրվանից, նույնիսկ դեռ չունենալով վերջնական արտադրանքը:

Տարբեր գնահատականներով պատվաստանյութը երկրների համար հասանելի կլինի կամ այս տարվա վերջին կամ հաջորդ տարվա սկզբին: Դա վերջնական պարզ կլինի աշնան սկզբին, որովհետեւ երրորդ փուլի հետազոտությունների ամփոփումը սպասվում է այդ ժամանակ:

Պատվաստանյութերը լինելու են և փոխվելու է ամբողջ իրավիճակը։ Մենք վերադառնալու ենք մեր սովորական կյանքին՝ առանց դիմակների եւ մնացած կանոների,  արդեն ուրախալի է: Պետք է հետեւենք,  հետ չմնանք զարգացումներից»,-ասաց նախարարը:

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         կորոնավիրուս, պատվաստանյուեր, Արսեն Թորոսյան

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon