Ինչո՞ւ IDEX-2021 բացմանը հայկական տաղավարում ցուցանմուշներ չեն եղե. սկսվում է ծառայողական քննություն

Պաշտոնական 22.02.2021   14:05   100

Կարեւորը այն է, որ այս նախարարի մոտ փետրվարի 30 ու 31-ն է։ Ջհանդամ թե էքսպոյում մենք խայտառակ եղանք։ Տեսեք հարեւանների տաղավարը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է պատմաբան, ռազմաքաղաքական վերլուծաբան Բագրատ Մովսեսյանը։ 

Նշենք, որ ըստ military_arm-ի, աշխարհի ամենամեծ ռազմատեխնիկական ցուցահանդեսներից մեկի` IDEX-2021 բացմանը, հայկական տաղավարում ցուցանմուշներ չեն եղել, այն դեպքում, երբ տաղավար վարձելը մեծ գումարներ է արժեցել, որը վճարվել է պետական բյուջեից: Այս ամենի մեղավորը Հայաստանի բարձր տեխնոլոգիաների և ռազմական արդյունաբերության նախարարության աղետալի անկարողությունն է՝ Հակոբ Արշակյանի գլխավորությամբ, որը չի կարողացել հաշվարկել և կազմակերպել ցուցահանդեսային նմուշների նյութատեխնիկական ապահովումը։ Հայկական զենքերը դեռևս Մոսկվայում են, չնայած դրանք պետք է լինեին Աբու Դաբիում։

Ներկայացնում ենք ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության պարզաբանումը.

«IDEX-2021 միջազգային ռազմարդյունաբերական ցուցահանդեսում Հայաստանի մասնակցության, մասնավորապես՝  հայկական ընկերությունների  տաղավարում  ցուցանմուշների  բացակայության վերաբերյալ, տեղեկացնում ենք հետևյալը.

Ցուցանմուշների տեղափոխման ընթացքում առաջացած լոգիստիկ խնդիրների հետևանքով՝ հայկական ռազմական տեխնիկայի ցուցանմուշները չեն հասել Աբու Դաբի։

Տեղի ունեցածի հանգամանքները պարզելու նպատակով՝ նախարարի հրամանով սկսվում է  ծառայողական քննություն։

Չնայած առաջացած խնդիրներին՝ հայկական ռազմարդյունաբերական ընկերությունները տեղում արդյունավետ աշխատանք են տանում. կապեր են հաստատում միջազգային գործընկերների հետ, բացահայտում են նոր հնարավորություններ և շուկաներ,  ուսումնասիրում են միջազգային փորձը ռազմական տեխնիկայի ոլորտում»։
 

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Հայաստան, Բագրատ Մովսեսյան, նախարարություն, ադրբեջան, «IDEX-2021»

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon