«  Հոկտեմբեր 2020  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Яндекс.Метрика

Ինչու ՀՀ-ն չէր կարող «Սմերչով» հարվածել Միգեչաուրին (տեսանյութ)

Ինչու ՀՀ-ն չէր կարող «Սմերչով» հարվածել Միգեչաուրին (տեսանյութ)

«Զինուժ մեդիան» բացահայտում է ադրբեջանական քարոզչության հերթական ու լկտի կեղծիքը, ըստ որի՝ Հայաստանի հանրապետության տարածքից հրթիռակոծվել է Մինգեչաուրի ՋԷԿ-ը։ «Սմերչ» համակարգը, որի հրթիռն, իբր, արձակվել է Հայաստանից, չի կարող հաղթահարել Հայաստանից Միգեչաուր ընկած տարածքը։ Հրթիռային կայանքի հնարավորություններն ուղղակի թույլ չեն տալիս անել դա։ Երկորդ կեղծիքը նույնպես ակնհայտ է. Ադրբեջանի նախագահի օգնականի տեղադրած հայտնի լուսանկարներում ընդամենը «Սմերչի» հրթիռի՝ արդեն մարտական մասը պարպելուց հետո մնացած հատվածն է։

Մինչդեռ ադրբեջանական կողմը պնդում է, թե հրթիռն ուղղակի չի պայթել։ Հրապարակված լուսանկարում հրթիռն առանց մարտական հատվածի է, հետևաբար՝ այն չէր կարող չպայթել։ Իսկ եթե պայթել է, ապա ավերածության հետքեր պետք է լինեին, որոնք չկան։ Դե իսկ «չպայթած» հրթիռի համար խնամքով փորված անցքի մասին խոսելն ընդհանրապես ավելորդ է։

Նշենք, որ Ադրբեջանի պաշտոնական շրջանակներն արդեն որերորդ անգամ իրականության հետ որևէ աղերս չունեցող հայտարարություններ են տարածում, թե իբր Հայաստանից թիրախավորվում է Ադրբեջանի այս կամ այն բնակավայրը։

ՀՀ պաշտպանության նախարարությունը պաշտոնապես հերքեց այդ տեղեկությունը։