Ինչպես են Շուռնուխի բնակչին ծնկաչոք քարշ տալիս Քննչական կոմիտե (տեսանյութ)

Քաղաքական 22.04.2021   15:04   137

Համացանցում տեսանյութ է տարածվել այն մասին, թե ինչպես են ոստիկանության Սյունիքի բաժնի աշխատակիցները ՀՀ քննչական կոմիտե բերման ենթարկում առողջական խնդիր ունեցող շուռնուխցի Արարատ Աղաբեկյան անուն–ազգանունով։

Տղամարդը տեսանյութում ոստիկաններին հայտնում է, որ բարձր ջերմություն ունի, թոքաբորբով հիվանդ է ու տնից դուրս գալիս դեղերը չի վերցրել։

Բերման ենթարկվող քաղաքացին դժվարությամբ է շնչում ու չի կարողանում կանգնել կամ ուղիղ նստել աթոռին։

Չնայած դրան, ոստիկանները նրան բաժանմունք են բերում ձեռնաշղթաներով։

ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են, որ Արարատ Աղաբեկյանը բերման է ենթարկվել ՀՀ Քրեական օրենսգրքի 258 հոդվածի (խուլիգանություն) 1-ին և 3-րդ և 316 (Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը) հոդվածի 1-ին մասով ՔԿ–ում հարուցված քրեական գործի շրջանակներում։
Թե քրեաիրավական ինչ կարգավիճակ ունի շուռնուխցի տղամարդը, ՔԿ–ում առայժմ չեն հստակեցնում։

Հիշեցնենք`  Նիկոլ Փաշինյանին երեկ` ապրիլի 21–ին բողոքի ակցիաներով էին դիմավորել Ագարակում, Մեղրիում ու Կապանում:

Իսկ Քաջարան մուտք գործել նրան ընդհանրապես չհաջողվեց, որովհետև բնակիչները փակել էին քաղաքի մուտքը, զոհերի հարազատները` գնացել գերեզման, որ Փաշինյանը չկարողանա մտնել այնտեղ։

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Ոստիկանություն, Նիկոլ Փաշինյան, Շուռնուխ, Արարատ Աղաբեկյան

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon