«  Սեպտեմբեր 2019  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30

Яндекс.Метрика

«Ինքնորոշում և ինքնիշխանություն։ Սրա՛նք են Անկախության տոնի ամենամեծ խորհուրդն ու նշանակությունը»

«Ինքնորոշում և ինքնիշխանություն։ Սրա՛նք են Անկախության տոնի ամենամեծ խորհուրդն ու նշանակությունը»

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի կապակցությամբ

«28 տարի առաջ այս օրը մենք ինքնե՛րս ենք որոշել ապրել անկախ Հայաստանի Հանրապետությունում։ Ինքնորոշում և ինքնիշխանություն։ Սրա՛նք են Անկախության տոնի, անկախության հանրաքվեի հերթական տարեդարձի ամենամեծ խորհուրդն ու նշանակությունը։ Սրա՛նք են այս տոնի հիմքում ընկած այն նվիրական գաղափարները, որոնց մենք պետք է անշեղորեն հետևենք և փոխանցենք սերունդներին։ 

Շնորհավորում եմ բոլորիս։ Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը, կեցցե՛ հայկական անկախ պետականությունը»։