Իրանցի հրշեջները մասնակցել են Մեղրիի անտառային հրդեհի մարման աշխատանքներին (տեսանյութ)

Պաշտոնական 23.09.2021   13:00   189

Վերջերս Մեղրիի անտառային տարածքում բռնկված հրդեհի ժամանակ, Մեղրիի մաքսատունը դիմել էր Իրանի Արևելյան Ատրպատական նահանգի մասքատանն՝ անհրաժեշտ միջոցներով հրդեհաշիջման աշխատանքներին աջակցելու խնդրանքով: Տեղեկությունը հայտնում է իրանական parstoday.com-ը:

Իրանի Արևելյան Ատրպատական նահանգի հրշեջ ծառայությունն անմիջապես արձագանքել էր հայկական կողմի խնդրանքին, հրդեհի վայր գործուղելով մարտական հաշվարկ, որն աջակցել էր հրդեահաշիջման աշխատանքներին։

Սեպտեմբերի 23-ին «Արևիկ» ազգային պարկի տարածքում հրդեհաշիջման աշխատանքները վերսկսվել են. աշխատանքներին մասնակցում են 70 փրկարար ծառայող և «Զանգեզուր» կենսոլորտային համալիր ՊՈԱԿ-ի 20 աշխատակից։

Նշենք, որ սեպտեմբերի 15-ից մինչ այսօր չի հաջողվում մարել հրդեհը։

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Հայաստան, հրդեհ, Իրան, Մեղրի, «Արևիկ», Սյունիք

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon