Իրանի ԳՇ. «ԱՄՆ-ի կողմից ցանկացած նոր գործողության առավել կոշտ պատասխան կտրվի»

Տարածաշրջան 08.01.2020   13:20   338

Իրանի ԳՇ պետ Մոհամմեդ Բահերին ԱՄՆ իշխանություններին զգուշացրել է, որ այսօրվա հրթիռային հարվածի նպատակն այն էր, որ ցույց տրվի Իսլամական Հանրապետության զինված ուժերի հնարավորությունների և պատրաստության մի մասը՝ ի պատասխան Ղասեմ Սոլեյմանիի սպանության:

«Այդ պահից սկսած` ԱՄՆ-ի կողմից ցանկացած նոր գործողության առավել կոշտ պատասխան կտրվի: ԱՄՆ չար լիդերների համար եկել է ամենատարբեր տարածաշրջաններում ԻԻՀ հնարավորությունները հասկանալու սկզբունքային մոտեցում ընդունելու ժամանակը, և որքան հնարավոր է, շուտ դուրս բերի իր ահաբեկչական ուժերը»,- ասել է նա:

Մինչ այդ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսն էր հայտարարել, որ այսօրվա հրթիռային հարձակումներին պատասխանի դեպքում Իրանը հարված կհասցնի հենց ԱՄՆ-ում:

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին Իրանին կոչ է արել դադարեցնել բռնությունը, իսկ ԱՄՆ-ի վարչակազմին՝ վերջ դնել «անհարկի սադրանքներին»:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ Հայաստանը չի ներքաշվի հակաիրանական և հակաամերիկյան գործողությունների մեջ.

«Մեր հույնս ու կոչն է մեզ համար բարեկամական Իրանին ու ԱՄՆ-ին՝ անհապաղ ձեռնարկել բանակցություններ՝ իրավիճակի հետագա վատթարացում թույլ չտալու համար»:

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         ԱՄՆ, Ղասեմ Սոլեյմանի, Մոհամմեդ Բահերի, Իրան, Նենսի Փելոսի

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon