Իրանի իշխանությունները նշել են ուկրաինական Boeing-ի կործանման պատճառը

Տարածաշրջան 08.01.2020   12:00   571

Իրանի մայրաքաղաք Թեհրանի օդանավակայանի մոտակայքում կործանվել է 176 մարդ տեղափոխող «Ուկրաինայի միջազգային ավիաուղիներ» ընկերության ուղևորափոխադրող Boeing-737 ինքնաթիռը: 

IRNA գործակալության տվյալներով ինքնաթիռի բոլոր ուղևորներն ու անձնակազմի անդամները զոհվել են: 

Ուկրաինայի միջազգային ավիաուղիներին» պատկանող Boeing ինքնաթիռի կործանման պատճառը շարժիչների այրվելն էր։ Օդանավը Թեհրանից թռչում էր Կիեև և կործանվել է թռիչքից անմիջապես հետո։ Այս մասին տեղեկացրել է Իրանի ճանապարհների և քաղաքային զարգացման նախարարության մամուլի ծառայության ղեկավար Ղասիմ Նիզամին, որը ղեկավարում է նաև քաղավիացիայի, օդային տարածքի օգտագործման եւ Իրանի օդային տարածքն օգտագործողների աերոնավիգացիայի սպասարկման  հարցերը, տեղեկացնում է IRNA-ն։

«Եթե արտակարգ դրությունը պայմանավորված լիներ հրթիռով, ինքնաթիռը կպայթեր օդում, բայց պատճառը շարժիչների հրդեհն էր եւ ինքնաթիռը վերահսկելու՝ օդաչուի անջաջող փորձը, ինչն էլ հանգեցրել է կործանման»,- ասել է Նիզամին՝ մեկնաբանելով տեղեկություններն այն մասին, թե ուկրաինական օդանավը կործանվել է հրթիռի պատահական հարվածից։

Կործանված ուկրաինական ինքնաթիռի ուղեւորների թվում եղել են Իրանի, Կանադայի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի, Շվեդիայի եւ Աֆղանստանի քաղաքացիներ, անձնակազմը եղել Է ուկրաինական: Այդ մասին հունվարի 8-ին հայտնել Է ուկրաինական «Օբոզրեվատել» ինտերնետ-հրատարակությունը:

Ըստ նախնական տվյալների` Իրանում ուկրաինական ուղևորատար Boeing-737 ինքնաթիռի կործանման հետևանքով զոհերի ցանկում ՀՀ քաղաքացիների անուններ չկան։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:

 

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Իրան, ուկրաինական Boeing

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon