Իտալացի բժիշկներն արդեն Հայաստանում են. Շնորհակալ ենք, Իտալիա

Պաշտոնական 26.06.2020   19:18   699

Իտալացի բժիշկներն արդեն Հայաստանում են, տեղեկանում  ենք Իտալիայում Հայաստանի դեսպանության ֆեյսբուքյան էջից։

«Երեսուն տարի առաջ էլ՝ Սպիտակի ավերիչ երկրաշարժից հետո, իտալացի բժիշկներն առաջիններից էին, որ հասան Հայաստան՝ կյանքեր փրկելու համար։

Մարդասիրական այս քայլն ավելի քան արժեքավոր է հենց այս օրերին, երբ բարեկամ Իտալիան դեռ ինքը լիարժեքորեն չի հաղթահարել աշխարհը պատուհասած այս համավարակը։ Իտալացի բժիշկները Հայաստան են գալիս դեռևս չվերականգնված ֆիզիկական ու հոգեբանական այն մեծ ծանրաբեռնվածությունից, որոնք նրանք ապրեցին վերջին ամիսներին։

Շնորհակալ ենք, Իտալիա
Շնորհակալ ենք, սիրելի բուժաշխատողներ, մեր ժամանակների հերոսներ», նշված է դեսպանության գրառման մեջ։

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ


 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon