Ժամանակավորապես կընդհատվի ԱԳԼՃԿ-ների և Երևանի ՋԷԿ-ի գազամատակարարումը

Պաշտոնական 13.01.2021   23:04   186

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ Հայաստանի Հանրապետություն բնական գազի առաքումն ապահովող «Կարմիր Կամուրջ-Սևքար-Բերդ» 1020մմ տրամագծով մայրուղային գազատարի վրա վթարավերականգնողական աշխատանքներ կատարելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել ս.թ. հունվարի 14-ի ժամը 07:00-ից մինչև ս.թ. հունվարի 15-ը ժամը 07:00-ն դադարեցնել Հայաստանի Հանրապետություն բնական գազի առաքումը Վրաստանի տարածքով:

Հաշվի առնելով գազի ստորգետնյա պահեստ կայանից բնական գազի առնման ծավալների տեխնիկական հնարավորությունը (առավելագույնը 6,0 մլն.խմ/օր), վթարային կամ այլ անկանխատեսելի իրավիճակներից խուսափելու համար, ղեկավարվելով ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 08.07.2005թ. N 95-Ն որոշմամբ հաստատված «Բնական գազի մատակարարման և օգտագործման կանոնների» 5.5.-րդ կետի «ա» ենթակետով, 5.5.1. կետով, «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն որոշում է կայացրել ս.թ. հունվարի 13-ի ժամը 23:00-ից 24-ից մինչև 36 ժամով ընդհատել ԱԳԼՃԿ-ների և Երևանի ՋԷԿ-ի գազամատակարարումը:

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն խնդրում է մնացած բոլոր բաժանորդներին նշված ժամանակահատվածում հնարավորինս խնայողաբար օգտագործել բնական գազը և հայցում ներողամտություն ստեղծված իրավիճակի համար:

«Գազպրոմ Արմենիա»

Վթարավերականգնողական աշխատանքներով պայմանավորված`  հանրապետության տարածքում հունվարի 14–ին ժամը 07։00–ից մինչև հունվարի 15–ը՝ ժամը 07։00–ն, հնարավոր են բաժանորդներին մատակարարվող նաև էլեկտրաէներգիայի ժամանակավոր անջատումներ։ 

 

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         «Գազպրոմ Արմենիա», գազի անջատում

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon