Ջուրը կթանկանա հունվարի 1-ից

Պաշտոնական 30.09.2021   12:00   1054

«Վեոլիա ջուր» ՓԲԸ-ն դիմել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին՝ ջրի սակագինը ավելի քան 40 դրամով թանկացնելու հայտով. ներկա 180 դրամի փոխարեն առաջարկվում է 1 խ/մ-ի գինը դարձնել շուրջ 223 դրամ։

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը։

«Վեոլիա ջուր» ընկերության՝ սակագնի բարձրացման հայտը մուտքագրվել է օգոստոսի սկզբին, հիմա Ջրային կոմիտեի և հասարակական կազմակերպությունների հետ մշտադիտարկում է իրականացվում, մարզերում ավարտել են, հոկտեմբերի սկզբին Երևանում կսկսվի․ «Մշտադիտարկման արդյունքների ամփոփումից բացի՝ նաև քննարկում ենք վարձակալության պայմանագրի սցենարում որոշակի փոփոխություն իրականացնելու հնարավորությունը, որովհետև պայմանագրում կա սցենար, որ մինչեւ 2025-26 թվականին գինը բարձրանում է, հետո՝ նվազում։ Ընկերության հետ բանակցում ենք տասը տարվա համար հաստատուն գնային քաղաքականություն ունենալու հարցը։ Ենթադրում եմ, որ կունենանք որոշակի հաստատուն գին՝ մոտ տասը տարվա համար։ Դա իրականացվելու է այնպես, որևէ ազդեցություն չունենա պետական բյուջեի մուտքերի վրա, քանի որ «Վեոլիա ջուրը» վարձակալության վճարներ է կատարում»։

Որոշումն ընդունելուց հետո նոր սակագինը ուժի մեջ կմտնի 2022 թվականի հունվարի 1-ից։ 

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ


 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon