«Կապ հաստատել ենք Մեծամորի ատոմայինի հետ, ամեն բան կարգին է»

Պաշտոնական 13.02.2021   18:10   116

Հայաստանում այսօր գրանցված երկրաշարժի հետևանքով Մեծամորի ատոմային էլեկտրակայանը չի տուժել։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ԱԻՆ մամուլի քարտուղար Աննա Բաղդասարյանը։

«Կապ հաստատել ենք ՀԱԷԿ–ի հետ, ամեն բան կարգին է։ Անհանգստանալու կարիք չկա»,– ասաց նա։

Նշենք, որ երկրաշարժը զգացվել էր նաև Արմավիրի մարզում, այդ թվում` Մեծամոր քաղաքում, որտեղ գտնվում է ատոմակայանը։

Ներկա պահին ՀԱԷԿ–ը գտնվում է ակտիվ աշխատանքային վիճակում։ Ատոմայականի կանգ` վերազինման աշխատանքների հետ կապված, նախատեսված է 2021թ–ի մայիսից։ Ատոմակայանը չի աշխատի շուրջ 140 օր։

ԱԻՆ–ը բնակչությանը հորդորում է առայժմ մնալ դրսում:

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         ՀԱԷԿ, երկրաշարժ

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon