Կառավարության հերթական նիստը (ուղիղ)

Պաշտոնական 18.06.2020   11:23   456

Կառավարության նիստի օրակարգում ընդգրկված է 47 հարց, որից 42-ը չի զեկուցվում, եւս 1 հարց գաղտնի է:

Օրակարգում ընդգրկված են, մասնավորապես, հետևյալ հարցերը.

  • Հայաստանում՝ Գեղարքունիքի մարզի Մեծ Մասրիկի համայնքում Մասրիկ-1 արևային ֆոտովոլտային (ՖՎ) էլեկտրակայանի նախագծման, ֆինանսավորման, կառուցման, սեփականության իրավունքով տիրապետման և շահագործման մասին փոփոխված և վերաշարադրված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության աջակցության համաձայնագրին և այդ համաձայնագրի համաձայն կնքվող ուղղակի պայմանագրին հավանություն տալու մասին,
  •  «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների ծխախոտային արտադրանքի ակցիզների մասով հարկային քաղաքականության իրականացման սկզբունքների մասին» համաձայնագրիրը վավերացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մասին,
  • Ներդրումային ծրագրի շրջանակներում «ՔԼԻՆ ԷՆԵՐՋԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ապրանքների ներմուծման դեպքում մաքսային և հարկային մարմինների կողմից հաշվարկված ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը երեք տարի ժամկետով հետաձգելու մասին,
  •  «Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին» կոնվենցիայի 56-րդ հոդվածում փոփոխություն կատարելու մասին» արձանագրությունը վավերացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մասին,
  • «Կրթության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծին հավանություն տալու և անհետաձգելի համարելու մասին,
  •  «Աբովյանի մտավոր թերզարգացում ունեցող երեխաների N 1 հատուկ (օժանդակ) դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունը վերանվանելու մասին,
  • Արտեմ Արթուրի Կարապետյանին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին եւ այլ հարցեր:

 

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Կառավարության նիստ

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon