«  Հունիս 2019  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930

Яндекс.Метрика

Կառավարության նիստ (ուղիղ)

Կառավարության նիստ (ուղիղ)

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունն այսօր՝ հունիսի 6-ին, անցկացնում է հերթական նիստը: Նիստի օրակարգում ընդգրկված է 37 հարց, որից 30-ը՝ չզեկուցվող, մեկը՝ գաղտնի:

Նշենք, որ այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնում է Ռուսաստան, դրա համար կառավարության նիստը մեկ ժամ շուտ է սկսվել:

Կառավարության նիստի օրակարգում ընդգրկված են, մասնավորապես, հետեւյալ հարցերը.

  • Հանրապետության վարչապետի աշխատակազմին գումար հատկացնելու մասին,
  • Սոցիալական ապահովության ծառայությանը գումար հատկացնելու մասին,
  • «Օտարերկրացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մասին,
  • «Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա» պետական ոչ առևտրային կազմակերպության ռեկտորի ընտրության արդյունքները հաստատելու մասին եւ այլ հարցեր: