«  Հունիս 2019  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930

Яндекс.Метрика

Կառավարության նիստ (ուղիղ)

Կառավարության նիստ (ուղիղ)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունն այսօր՝ հունիսի 20-ին, անցկացնում է հերթական նիստը: Նիստի օրակարգում ընդգրկված է 30 հարց, որից 23-ը՝ չզեկուցվող:

Կառավարության նիստի օրակարգում ընդգրկված են, մասնավորապես, հետեւյալ հարցերը.

  • Զինված ուժերի գլխավոր շտաբի կանոնադրությունը հաստատել մասին,
  • Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր-Ծրագիր 2-ի շրջանակներում Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ուջանի, Կոշի, Շամիրամի, Արուճի, Կաքավաձորի, Ներքին Բազմաբերդի, Ներքին սասնաշենի, Վերին սասնաշենի, Դավթաշենի, Կաթնաղբյուրի, Եղնիկի, Թալինի համայնքների վարչական սահմաններում գտնվող որոշ տարածքների նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին,
  • Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատի համայնքի ավագանու անդամների արտահերթ ընտրություն նշանակելու և անցկացնելու մասին,
  • Հայաստանի Հանրապետության և Վերականգնման վարկերի բանկի միջև «Ջրային ռեսուրսների համալիր կառավարում (ՋՌՀԿ)/Ախուրյան գետ, փուլ 2» ծրագրի ուղեկցող միջոցառումներն իրականացնելու նպատակով 2,700,000 եվրո գումարի չափով դրամաշնորհային համաձայնագրի ստորագրման առաջարկությանը հավանություն տալու մասին եւ այլ հարցեր: