Կառավարության նիստ (ուղիղ)
Կոտայքի մարզպետ է նշանակվել Մեսրոպ Մեսրոպյանը։ Համապատասխան որոշումն ընդունվել է Կառավարության նոյեմբերի 26-ի նիստում։
Նշենք, որ մինչ այս Մեսրոպյանը Հայաստանի Հանրային ծառայությունների կարգավորման հանձնաժողովի անդամ էր։
Նիկոլ Փաշինյանը կառավարության այսօրվա նիստում հայտարարեց` ՀՀ քաղաքացին պետք է որոշի, թե ապագան ում հետ պետք է կառուցի և այդ ապագայի կառուցման գործում ով ինչպիսի դերակատարում պետք է ունենա։
«Մենք պետք է թույլ չտանք, որ ապագայի հավատը սպանվի», - ասաց նա։
Փաշինյանը նշեց, թե իր վրա է վերցնում ստեղծված իրավիճակի ամբողջ պատասխանատվությունը։
Նրա խոսքով՝ արտաքին ու ներքին կայունության ապահովումն ու իր հրապարակած ճանապարհային քարտեզի իրականացումը բացարձակ առաջնահերթություն է։