Կառավարության նիստը (ուղիղ)

Պաշտոնական 02.07.2020   11:05   333

Նիստի օրակարգում ընդգրկված է 46 հարց, որից 38-ը չի զեկուցվում, ևս 3 հարց գաղտնի է:

Կառավարության նիստի օրակարգում ընդգրկված են, մասնավորապես, հետեւյալ հարցերը.

  • Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի անդամի թափուր պաշտոնում թեկնածու առաջադրելու մասին, «Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկության մասին,
  • «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին» «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկության մասին,
  • Սպորտի բնագավառում նշանակալի նվաճումներ ունեցող Նորբերտո Ալեխանդրո Նորբերտո Օսվալդոյի Բրիասկո Բալեկյանին, Նիկոլաոս Սլավիկի Մելիքյանին և Տոմ Դավիդ Սեվան Քրիստիան Ժակի Բանդիկյանին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2020 թվականի ամառային զորակոչից տարկետում տալու մաuին,
  • «Քվանտ» վարժարանին օտար լեզվով կրթություն կազմակերպելու թույլտվություն տալու մասին,
  •  «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթին հավանություն տալու մասին,
  • Ստանդարտների մշակման ծառայությունների 2020 թվականի պետական ծրագիրը, ստանդարտացման 2020 թվականի աշխատանքների ցանկը հաստատելու մասին,
  • Հայաստանի Հանրապետությունում աշնանացան ցորենի արտադրության խթանման պետական աջակցության ծրագիրը հաստատելու մասին եւ այլ հարցեր:

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Կառավարության նիստ

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon