Կառավարության նիստը (ուղիղ)

Պաշտոնական 09.07.2020   11:10   273

Կառավարությունն այսօր՝ հուլիսի 9-ին, անցկացնում է իր հերթական նիստը: Նիստի օրակարգում ընդգրկված է 23 հարց, որից 19-ը չի զեկուցվում:

Մասնավորապես՝

  • «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» փակ բաժնետիրական ընկերության «Լիճք» 220/110/35 կՎ ենթակայանի վերակառուցման աշխատանքներն իրականացնելու համար մեկ անձից գնման ընթացակարգով գնման գործընթաց իրականացնելու մասին,
  • «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերին հավանություն տալու մասին,
  • Գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և (կամ) նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար «ՍԱՆԷՆԵՐՋԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը բավարարելու և արտոնությունը կիրառելու մասին,
  • Գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և (կամ) նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար «ԱՐՄԵՆԻԱ ՎԱՅՆ» ԳՈՐԾԱՐԱՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը բավարարելու և արտոնությունը կիրառելու մասին,
  •  Հայաստանի Հանրապետության մի շարք քաղաքացիների շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2020 թվականի ամառային զորակոչից տարկետում տալու մասին եւ այլ հարցեր:

​​​​​​​

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Կառավարության նիստ

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon