Կառավարության նիստը (ուղիղ)

Պաշտոնական 10.09.2020   11:00   53

Նիստի օրակարգում ընդգրկված է 37 հարց, որից 34-ը չի զեկուցվում: Եվս երկու հարց գաղտնի է:

Օրակարգում են, մասնավորապես, հետևյալ հարցերը.

  • Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց համազգեստի, տարբերանշանների նկարագիրը և դրանք կրելու կարգը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հունիսի 20-ի N 779-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին,
  • «Մարդասիրական օգնության հանրապետական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը «Դեղերի և բժշկական պարագաների ապահովման ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն» վերանվանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 26-ի N 799-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին,
  • «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը նվազեցնելու և գույք ամրացնելու մասին,
  • Ներդրումային ծրագրի շրջանակներում «ԲԱԱՄ ՎԵՆՏՉՐ ԿԱՊԻՏԱԼ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ապրանքների ներմուծման դեպքում մաքսային և հարկային մարմինների կողմից հաշվարկված ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը երեք տարի ժամկետով հետաձգելու մասին,
  • Գույք հետ վերցնելու և Արցախի Հանրապետությանը նվիրաբերելու մասին,
  • Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կառուցվածքային ստորաբաժանումների աշխատողների քանակը և հաստիքացուցակը հաստատելու մասին եւ այլ հարցեր:

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ


 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon