Կառավարությունը հաստատել է հուշարձանների վերականգնման և նորոգման կապիտալ ծրագրեր

Պաշտոնական 23.05.2020   10:30   488

ՀՀ կառավարության այս տարվա կապիտալ ծրագրերի շրջանակում գործադիրի նիստում հաստատվել է մշակութային մի շարք կառույցների ամրակայման, նորոգման, վերականգնման և գիտանախագծային փաստաթղթերի կազմման և փորձաքննության իրականացման փաթեթը, որն առաջարկվել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից: Այդ նպատակով վերաբաշխում է կատարվել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության 2020 թվականի կրթության ոլորտի բյուջետային ծախսերում և խնայված միջոցներից հատկացվել շուրջ 422 մլն դրամ մի շարք հուշարձանների բարեկարգման աշխատանքներին: Նախարար Արայիկ Հարությունյանը ներկայացրել է փաթեթում ընդգրկված հուշարձանների ցանկը և նախատեսվող աշխատանքները:

ՀՀ Շիրակի մարզում`

  • Վահրամաբերդ համայնքի Մարմաշեն վանական համալիրի ուսումնասիրում, ամրակայում,
  • Երերույքի տաճարի և փոքր դամբարանի թաղերի ամրակայում,
  • Անիպեմզայի մշակույթի տան վերականգնում և փոքրիկ թանգարանի ստեղծում,
  • Հոռոմ համայնքի Սբ Հռիփսիմե եկեղեցու ամրակայում, նորոգում և վերականգնում:

ՀՀ Վայոց ձորի մարզում`

  • Շատիվանքի վանական համալիրի ամրակայում, մասնակի վերականգնում և տարածքի բարեկարգում:

ՀՀ Արագածոտնի մարզում`

  • Ագարակ հնավայրի վաղ բրոնզի դարի կացարանների, միջնադարյան համալիրի և պարսպապատի ամրակայում:

ՀՀ Արարատի մարզում`

  • Լուսառատ համայնքի Արտաշատ քաղաքատեղիի բաղնիքի ամրակայում և մասնակի վերականգնում,
  • Հնաբերդ համայնքի Դվին հնավայրի բնակելի հատվածի (տան) ամրակայում, նորոգում, վերականգնում և տարածքի մասնակի բարեկարգում:

ՀՀ Լոռու մարզում`

  • Թումանյան համայնքի Քոբայրավանք համալիրի գլխավոր եկեղեցուն կից մատուռի (տանիքի) նորոգում:

ՀՀ Կոտայքի մարզում`

  • Մեղրաձոր համայնքի Թեժառույք վանական համալիրի ամրակայում և տարածքի բարեկարգում,
  • Չարենցավան համայնքի «Ճանապարհաշինարարներ» արձանի վերականգնում,
  • Բյուրեղավանի համայնքի «Արձագանք» արձանի վերականգնում:
  • Արտո Չաքմաքչյանի «Քայլող մարդը» քանդակի պատրաստում և Երևանի կենտրոնում` Հյուսիսային պողոտայում տեղադրում` ի հիշատակ աշխարհահռչակ քանդակագործ Արտո Չաքմաքչյանի:
  • «Լոռեցի Սաքո» քանդակի վերականգնում, որը կտեղադրվի ՀՀ Լոռու մարզի Դսեղ գյուղում, նախատեսվում է նաև տարածքի բարեկարգում:
  • Որոշվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը թույլատրել ՝ ՀՀ 2020 թվականի պետական բյուջեի «Մշակութային ժառանգության ծրագրի» շրջանակում Դսեղի Բարձրաքաշ Սբ Գրիգոր վանական համալիրի ամրակայման, Ալավերդի համայնքի Սանահին վանքային համալիրի Սբ Ամենափրկիչ եկեղեցու տանիքների նորոգման և Հոռոմ համայնքի Սբ Հռիփսիմե եկեղեցու ամրակայման, նորոգման և վերականգնման աշխատանքների իրականացման համար կիրառել 2019 թվականին կնքված պայմանագրերը` աշխատանքների կատարման և ծառայությունների մատուցման ժամկետներն երկարաձգելով մինչև 2020 թվականի դեկտեմբերի 25-ը:
 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         հուշարձաններ, կառավարության ծրագիր

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon