Կառավարությունը կվերանայի արտակարգ դրության պայմաններում խոսքի ազատության սահմանափակման շրջանակը

Պաշտոնական 23.03.2020   13:00   491

ՀՀ կառավարությունը դիտարկում է արտակարգ դրության պայմաններում խոսքի ազատության սահմանափակումների հարցում փոփոխություններ կատարելու հնարավորությունը: Այս մասին ԱԺ արտահերթ նիստում ասաց ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:

«Կառավարությունը հիմա դիտարկում է, որ արտակարգ դրության պայմաններում խոսքի ազատության սահմանափակման կամ այլ շրջանակ լինի, կամ առհասարակ չլինի, առաջիկայում պարզ կլինի»,-ասաց Բադասյանն ու նշեց` քննարկումները շարունակվում են:

ՀՀ կառավարությունը Հայաստանում արտակարգ դրություն է հայտարարել՝ նոր տիպի կորոնավիրուսային վարակի տարածումը կանխելու նպատակով: Արտակարգ դրությունը գործում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16-ից, ժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը, ժամը 17:00-ն: Արտակարգ դրության պայմաններում ԶԼՄ-ները հրապարակումների հարցում ունեն որոշակի սահմանափակումներ:

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         արտակարգ դրություն, կորոնավիրուս, Ռուստամ Բադասյան

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon