«Կարծում եմ պետք է փոխել հոսպիտալացնելու մոտեցումը՝ ոչ միայն թեստով, այլ նաև ԿԱՏ-ի պատասխանով»

Խոսք 01.07.2020   10:00   3270

Հարգելի նախարար,դիմում եմ որպես ԱԱՊ բժիշկ թերապեւտ։

Շատ տարածված երեւույթ է,երբ ընտանիքում բարձր ջերմությամբ զուգորդվող եւ ՀՇ-ով հաստատված թոքաբորբի դեպքեր կան(թավշյա ապակու զոնաներով)։

Covid թեստի պատասխանը հաճախ ընտանիքի մի մասի մոտ դրական է,մյուս մասի մոտ բացասական,չնայած կլինիկորեն դրսեւորվող թոքաբորբին(երբեմն շատ ծանր)։ Թեստերի ճշգրտության պրոբլեմը(կեղծ բացասական) հայտնի է։ Ակնհայտ է,որ ծանր տիպիկ թոքաբորբի կլինիկայով նույն տանը բնակվող անդամի մոտ էթիոլոգիան կասկած չի առաջացնում անկախ թեստի պատասխանից։

Պանդեմիայով ընդգրկված երկրներում ընդունված պրակտիկա է(այդ թվում WHO-ի ռեկոմենդացիաներով) ՀՇ-ով ախտորոշված արտահիվանդանոցային թոքաբորբը համարել համարժեք դրական թեստով հաստատվածին։ Մենք Հայաստանում ընդհարվում ենք շատ լուրջ խնդրի հետ,քանի որ չենք կարող հոսպիտալացնել ծանր թոքաբորբով հիվանդներին առանց թեստի դրական պատասխանի առկայության։

Տարածված օրինակ.ընտանիքի ամուսիններից միայն մեկի մոտ է թեստի պատասխանը դրական։ Բացասական թեստով ամուսինը,որի վիճակը ավելի ծանր է(սատուրացիան88-89,թոքերի ախտահարման զոնան ավելի լայն) զրկված է հոսպիտալացվելու հնարավորությունից եւ կարող է տանը մահանալ այդպես էլ չստանալով անհրաժեշտ բուժօգնություն։

Կոչ եմ անում հոսպիտալիզացիայի որոշումը կայացնելիս ուղղորդվել ՀՇ-ի պատկերով եւ թոքաբորբի ծանրությամբ,այլ ոչ թե պահանջել դրական թեստի առկայություն։ Ավելի ռացիոնալ մոտեցման դեպքում կարող են փրկվել շատ կյանքեր...

Արփինե Գինոյան

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Արփինե Գինոյան, Հայաստան, կորոնավիրուս

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon