ԿԳՍՄ-ն առաջարկվում է հանել «անբավարար գնահատական» հասկացությունը

Պաշտոնական 28.06.2020   11:30   414

E-draft.am հարթակում տեղադրվել է հանրակրթության պետական չափորոշիչի նախագիծը: Այսօր տեղի ունեցած քննարկման ժամանակ ՀՀ ԿԳՍՄ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը հայտնել է, որ առաջարկվում է դպրոցներից հանել «անբավարար գնահատական» հասկացությունը, փոխանցում է shantnews.am-ը:

«Այլևս չի լինելու անբավարար գնահատականային շեմ, և յուրաքանչյուր գնահատական՝ 1-10 միավորանոց սանդղակում, ցույց է տալու սովորողի՝ այդ տարի գրանցած առաջընթացը: Սա նշանակում է, որ դուրս է գալու այն խնդիրը, որ սովորողը պետք է մնա նույն դասարանում և կրկնի դասընթացը:

Նույնիսկ այն պարագայում, երբ որևէ երեխա ունի սովորելու դժվարություններ, տարբեր պատճառներից ելնելով, ցածր գնահատական նշանակելը և նրան նույն դասարանում թողնելը դժվար թե բերում է նրան, որ երեխան սկսում է ավելի լավ սովորել: Գուցե լինեն հատուկենտ դեպքեր, բայց դրանք բացառություններ են»,- ասաց Անդրեասյանը:

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         դպրոց, Ժաննա Անդրեասյան, ԿԳՍՄ

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon