«  Հունվար 2020  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031

Яндекс.Метрика

«Կիսանախագահական կառավարման մոդելին վերադառնալու մտադրություններ չկան» (տեսանյութ)

«Կիսանախագահական կառավարման մոդելին վերադառնալու մտադրություններ չկան» (տեսանյութ)

Նախարար. Սահմանադրական փոփոխությունների նախագիծը անպայման ենթադրելու է հանրաքվե
Այնպիսի փոփոխություններ ենք նախաձեռնելու, որոնք անպայման ենթադրելու են հանրաքվե: «Ազատության» փոխանցմամբ նման հայտարարություն այսօր լրագրողների հետ զրույցում հնչեցրեց Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը՝ անդրադառնալով սահմանադրական փոփոխությունների մասնագիտական հանձնաժողովի ձևավորմանը։

«Ըստ էության, 1995 թվականի Սահմանադրությունը 2005-ին փոփոխվեց, 2015-ին փոփոխվեց՝ տասը տարին մեկ։ Առնվազն վերջին փոփոխությունը կարելի է խայտառակություն անվանել Հայաստանի պատմության մեջ, թե ինչ նպատակներով էր այդ փոփոխությունը անցկացվում։ Այս փոփոխությունը հասունացել է, և հասունացել է հասարակական պահանջի և լայն հանրային քննարկման արդյունքում։ Եվ մենք չենք պատրաստվում իրավիճակային լուծումների համար սահմանադրական փոփոխություններ նախաձեռնել։ Եթե միայն մեկ կոմպոնենտը՝ դատական համակարգի հանդեպ վստահությունը հնարավոր լինի սահմանադրական փոփոխությունների արդյունքում բարձրացնել, ապա միայն դրա համար անհրաժեշտ է այս սահմանադրական փոփոխությունը», - ասաց Բադասյանը։

Նախարարը հույս հայտնեց, որ արդեն տարեվերջին պատրաստ կլինի այնպիսի փաստաթուղթ, որը հնարավոր կլինի դնել հանրաքվեի:

Խորհրդարանական խմբակցությունները արդեն ներկայացրել են հանձնաժողովում իրենց անդամներին և, ամենայն հավանականությամբ, մինչև հունվարի վերջ, փետրվարի սկիզբ հանձնաժողովի կազմը հաստատված կլինի: Նախարարը չի հերքում՝ դատական համակարգում առկա ճգնաժամը այս հայեցակարգով փորձելու են լուծել։

Բադասյանը վաղ է համարում ասել, թե ինչպես են դա անելու.

«Դատական համակարգի մասով, Սահմանադրական դատարանի մասին չէ միայն խոսքը, խոսքը Վճռաբեկ, Սահմանադրական դատարանների մասին է, Բարձրագույն դատական խորհրդին վերաբերող կտոր ունենք, և այն բարեփոխումը, որը որ մենք տեսնում են Սահմանադրական դատարանի դեպքում, նույնը տեսնելու ենք Վճռաբեկ դատարանի դեպքում, այսինքն որևէ կոնցեպտուալ տարբերակում չի լինելու։ Տվյալ մարմինների հանդեպ հանրության վստահությունը վերականգնելու խնդիրն է դրվելու։ Ես չեմ ուզում հիմա որևէ բան բացահայտած լինեմ, որովհետև, օրինակ, մասնագիտական քննարկման ընթացքում կարող է իրավաբան գիտնականներից մեկը մի կարծիք արտահայտի, մեկը՝ մյուս։ Մենք այդ քննարկման արդյունքում, հետո արդեն հանրային քննարկման փուլում հանգենք ինչ-որ եզրակացության, և դա հայեցակարգում նախ ներկայացնենք հանրային քննարկմանը, որից հետո նոր նախագիծը սկսենք մշակել»։

Ըստ նախարարի՝ չպետք է քննարկվի նաև կիսանախագահական կառավարման մոդելին վերադառնալու հարցը:

Հիշեցնենք, նման առաջարկ է հնչեցրել  Հայ ազգային կոնգրես (ՀԱԿ) կուսակցությունը: 

Ավելին՝ տեսանյութում