ԿՈՉ. Անհապաղ ընդհատել ուղևորությունը և վերադառնալ Հայաստան

Պաշտոնական 10.03.2020   12:00   531

ԱԳՆ հայտարարությունը նոր տիպի կորոնավիրուսի վերաբերյալ

«Հաշվի առնելով նոր տիպի կորոնավիրուսի (COVID-19) վարակի տարածման կանխարգելման ուղղությամբ Իտալիայի իշխանությունների կողմից հայտարարված միջոցառումները՝ ՀՀ քաղաքացիներին կոչ ենք անում խստագույնս ձեռնպահ մնալ Իտալիա այցելությունից, իսկ ներկայումս Իտալիայում գտնվող ՀՀ քաղաքացիներին՝ անհապաղ ընդհատել ուղևորությունը և վերադառնալ ՀՀ։

ՀՀ քաղաքացիներին հորդորում ենք մշտական կապ պահպանել Իտալիայում ՀՀ դեսպանության հետ»։

Իտալիայի կառավարությունն ամբողջ երկրում կարանտին է հայտարարել: Մինչև ապրիլի 3-ը առանց հիմնավոր պատճառների բնակավայրերի միջև տեղաշարժը սահմանափակված է։ Իշխանությունները խորհուրդ չեն տալիս դուրս գալ տներից՝ բացառությամբ աշխատանքի և խանութներ գնալու: Փակ են լինելու բոլոր դպրոցներն ու համալսարանները, բոլոր մարզական միջոցառումները չեղարկվել են:

Կորոնավիրուսն արդեն տարածվել է աշխարհի 106 երկրներում՝ ավելի քան 4 հազար մարդու մահվան պատճառ դառնալով: Վերջին տվյալներով՝ ամբողջ աշխարհում վարակված է մոտ 114,5 հազար մարդ:

 

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         դեսպանություն, Իտալիա, կորոնավիրուս

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon