«  Սեպտեմբեր 2019  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30

Яндекс.Метрика

Կոչ ենք անում արդարադատության համար պայքարող բոլոր քաղաքացիներին սեպտեմբերի 20-ին, ժամը 16։00-ին հավաքվել դատարանի առաջ

Կոչ ենք անում արդարադատության համար պայքարող բոլոր քաղաքացիներին սեպտեմբերի 20-ին, ժամը 16։00-ին հավաքվել դատարանի առաջ

«Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ն հորդորում է լրագրողներին, իրավապաշտպաններին, փաստաբաններին և բոլոր քաղաքացիներին սեպտեմբերի 20-ին, ժամը 16։00-ին ներկա գտնվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում (Արշակունյաց պողոտա 24/1. Պանթեոնի մոտ) և մասնակցել Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստին։

Դատավոր Աննա Դանիբեկյանը կհրապարակի Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանավորումը գրավով փոխարինելու վերաբերյալ պաշտպանական կողմի միջնորդության որոշումը:

Կազմակերպությունը կարևորում է գործի արդար և անկողմնակալ դատաքննությունը և անաչառ լուսաբանումը, ուստի անհրաժեշտ է քաղաքացիական հասարակության ակտիվ մասնակցությունը։

Լրագրողներ հանուն մարդու իրավունքների 

Հիշեցնենք, Երևանի ընդհանուր իրավասության դատարանը սեպտեմբերի 17-ին մերժեց  Մարտի 1-ի գործով առանցքային մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը վերացնելու միջնորդությունը. Քոչարյանը կմնա կալանքի տակ:

Քոչարյանի ազատազրկումը պահանջող քաղաքացիները ցնծությամբ ընդունեցին դատարանի որոշումը

Ամբաստանյալ Քոչարանը  մեղադրվում է սահմանադրական կարգը տապալելու և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ: