Կորոնավիրուսային հիվանդության իրավիճակը Հայաստանում

Պաշտոնական 19.01.2021   11:10   162

Հունվարի 19-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 164912 դեպք, որոնցից 153500-ն` առողջացած, 3007-ը` մահվան ելքով:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 7671 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 626377 թեստավորում:

Այսպիսով` երեկ կատարվել է 2224 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 236 նոր դեպք: Ունենք 436 առողջացած և  մահվան 9 դեպք:
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 5 դեպք
, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 734 է:

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ


 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon