Կորոնավիրուսային հիվանդության իրավիճակը Հայաստանում

Պաշտոնական 10.08.2021   11:17   1853

Օգոստոսի 10-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր  232 610   դեպք, որոնցից  221 590-ն` առողջացած, 4658-ը` մահվան ելքով:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 5234 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է  1 402 666 թեստավորում:

Այսպիսով` երեկ կատարվել է 6158 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 313 նոր դեպք: Ունենք 183 առողջացած, 5 մահվան դեպք:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1128 է:

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ


 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon