«  Ապրիլ 2020  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930

Яндекс.Метрика

Կորոնավիրուսի վարակման 92 նոր դեպք է գրանցվել

Կորոնավիրուսի վարակման 92 նոր դեպք է գրանցվել

Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերը, այսօրվա դրությամբ, 663 են, հայտնում եէ  Առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնի կայքը։

  • Հաստատված դեպքերի ընդհանուր քանակը -663
  • Բուժվածներ - 33
  • Փաստացի բուժվողներ - 626
  • Բացասական թեստեր - 2940
  • Մահվան ելքեր - 4

 Առողջապահության նախարարի խոսնակ Ալինա Նիկողոսյանն էլ Ֆեյսբուքի իր էջում հայտնել է․
 
«Ապրիլի 1-ի դրությամբ ունենք կորոնավիրուսային հիվանդության հաստատված 92 նոր դեպք, որոնց գերակշիռ մասը փոխկապակցված են նախկինում հաստատված դեպքերի հետ, ինչպես նաև կան նոր դեպքեր՝ Հայաստան ժամանած մեր քաղաքացիների մոտ: Ձեռնարկված աշխատանքները շարունակվում են՝ արձանագրված առանձին դեպքերի վարակի աղբյուրների բացահայտման ուղղությամբ։
Ունենք 2 առողջացած՝ կրկնակի բացասական թեստով։ Գումարային առողջացածների թիվը դարձավ՝ 33»։