Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը կունենա 40 հաստիք

Պաշտոնական 10.09.2020   10:06   71

Կառավարության հաստատմանն է ներկայացվել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կառուցվածքային ստորաբաժանումների աշխատողների քանակը և հաստիքացուցակը: Այդ մասին որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության այսօրվա՝ սեպտեմբերի 10-ի նիստի օրակարգում:

Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի «Պետական իշխանության մարմիններում հաստիքների առավելագույն թիվը սահմանելու մասին» թիվ 706-Ա որոշմամբ հաստատված թիվ 6 հավելվածով սահմանվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ նախատեսված ինքնավար մարմինների և պետական իշխանության այլ մարմինների հաստիքների առավելագույն թիվը, որի 11-րդ կետի համաձայն, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի հաստիքների առավելագույն թիվ է սահմանված 40-ը:

Նախագծի ընդունմամբ կապահովվի «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված պահանջի կատարումը:

Թարմացված՝

ՀՀ կառավարությունն իր այսօրվ՝ սեպտեմբերի 10-ի նիստում հաստատեց Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կառուցվածքային ստորաբաժանումների աշխատողների քանակը և հաստիքացուցակը:

Հանձնաժողովը կունենա 40 հաստիք և 6 վարչություն:

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողո

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon